Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ոչ ուկրաինահաճո ճշմարտություն

Ոչ ուկրաինահաճո ճշմարտություն
10.07.2024 | 16:54

Զարմանալի է՝ հիվանդանոցի հրթիռակոծման առումով համատարած մեղադրում են ՌԴ-ին, մոռանալով, որ այն երբեք այդ բնույթի քաղաքացիական օբյեկտներին չի հարվածում: Եվ նույնիսկ չեն փորձում գտնել ճշմարտությունը, որն ուկրաինահաճո չէ՝ հարվածը եղել է տեղի ՀՕՊ-ի սխալի արդյունքում. տելեգրամյան ալիքներում կա դա վկայող վիդեոն:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 5886

Մեկնաբանություններ